ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Ժամանակ է պետք, որ ձևավորվի դիսկուրս»

«Ժամանակ է պետք, որ ձևավորվի դիսկուրս»
29.04.2014 | 18:07

Հետխորհրդային իրականության մեջ անկախ պետականությանը բնորոշ ինստիտուտներ չձևավորած Հայաստանի իշխանությունների՝ մեկ տարի առաջ սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու մասին կայացրած որոշումը առարկայական դարձրեց օր առաջ ընդդեմ գաղութացման պայքարի անհրաժեշտությունը: Առայժմ այդ հարցերը օրակարգային են դառնում և քննարկվում հանրային փոքր տարածքներում, որովհետև ՀՀ քաղաքական վերնախավը տարբեր նկատառումներից ելնելով ձեռնպահ է մնում հակադրվել հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ ՌԴ կոշտ քաղաքականությանը:

«Ուտոպիանա» մշակութային հասարակական կազմակերպության ACTV նախագծի շրջանակներում ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին Երևանում, Ճարտարապետների միության դահլիճում «Ապագաղութացման հարցը» խորագրով բանախոսությունների շարքով հանդես է գալիս մշակութաբան Հրաչ Բայադյանը:
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ունի՞ այսօր Հայաստանը բավարար ռեսուրսներ՝ դիմակայելու գաղութացմանը և մշակութային, հասարակական շերտերում ձևավորելու այդ դիմակայման համար անհրաժեշտ դիսկուրս:
Աղասի Թադևոսյանի կարծիքով՝ «ժամանակ է պահանջվում, որպեսզի ձևավորվի դիսկուրս»: Այդ դիսկուրսներն էլ, ըստ նրա, ձևավորում են պրակտիկաներ, որոնք կիրառվում են կյանքում:
«Մեր երկրում ռեսուրսները սակավ են այն պատճառով, որ խորհրդային իշխանության տարիներին չկային հասարակական գիտություններ: Հայտնի է, որ նման ռեսուրսը ձևավորում են հումանիտար և հասարակական գիտությունները: Իսկ հետխորհրդային շրջանում մենք չունենք համալսարաններ: Այն ամենն, ինչ ունենք, համալսարաններ չեն, դրանք համալսարանների ծաղր ու ծանակներն են: Խորհրդային հասարակարգում այդ համալսարաններում հումանիտար և հասարակական գիտությունները ծառայում էին որոշակի գաղափարախոսությանը, որը սպանում էր գիտությունը»,- ասաց Աղասի Թադևոսյանը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ այսօր շատ սակավ են մարդկային ռեսուրսները, որոնք կարող են ձևավորել համապատասխան դիսկուրս: Միակ ռեսուրսը, ըստ նրա, այն մարդիկ են, ովքեր այսօր կրթություն են ստանում արևմտյան համալսարաններում և այնտեղ կարող են հաղորդակից դառնալ այսօրվա հասարակագիտական մտքին, այդ գործիքներն էլ բերել Հայաստան: Նա ուշադրություն է հրավիրում, որ արևմտյան համալսարաններում կրթություն ստացած շրջանավարտների համար այսօր ներդրումներ չեն արվում Հայաստանում, չկա պետական քաղաքականություն: Ինչ վերաբերում է հենց հայագիտությանը վերաբերող խնդրին, ապա, ըստ Աղասի Թադևոսյանի, հայագիտությունն ուշադրություն է դարձնում հենց ինքնապահպանությանը և ազգային գոյապահպանությանը: Աղասի Թադևոսյանը կարծում է, որ արևմտյան երկրներում ձեռք բերած փորձն ու գիտելիքները յուրացրած անհատներին դրսևորվելու հնարավորություն տալու համար պետք է ձևավորվեն ինստիտուտներ, ինչի համար պահանջվում է տևական ժամանակ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ